Երեկ Նիկոլը հայտարարեց, որ այս տարվա հունիսին մահերի թիվն ավելացել է 30%-ով նախորդ տարվա համեմատ, ու նշում է, թե դրա հիմնական պատճառը կորոնավիրուսն է: Մեկդ հուշեք այս աննախադեպին, որ վիճակի միակ մեղավորը ինքն է: Անցած ամիս նա օրը մի քանի անգամ ռեժիմով ասում էր, որ մահերի թիվն այս տարի ավելի քիչ է նախորդ տարվա համեմատ, և այդ քայլով նա ազդում էր մարդկանց ուղեղի վրա, կրկին լապշա կախելով ականջներից՝ ասում էր, որ վարակը էական նշանակություն չունի, մեռնողը մեռնելու է: Սրանց անլուրջ լինելու պատճառով մենք տեսանք, որ արդեն հունիսին մահերի թիվը 30%-ով ավելացավ:

Այս ցուցանիշներից մարդիկ պետք է հասկանան, որ Նիկոլն ու իր թայֆեն ոչնչի պետք չեն, քանի որ նրանց ոչ մի գործունեություն չի նպաստել վարակվածների կրճատմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել