Համաճարակի սկզբից Հայաստանում մահացել է նոր կորոնավիրուսով վարակված 612 մարդ։

Վրաստանում համաճարակի սկզբից 15 վարակակիր է մահացել։

1 մլն շնչի հաշվով Հայաստանում 51 անգամ ավելի շատ է վարակակիր մահացել, քան Վրաստանում։

1 մլն շնչի հաշվով Հայաստանում 40 անգամ ավելի շատ վարակված է գրանցվել, քան Վրաստանում (էլ չասած, որ վերջին մի քանի շաբաթը Վրաստանում հայտնաբերված վարակվածները հիմնականում այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանողներն են)։

* * *
Այս ֆոնին խնդցնում են իշխանական քարոզիչները, որոնք համեմատում են Հայաստանի վիճակագրությունը նոր կորոնավիրուսից ամենատուժած երկրների վիճակագրության հետ ու դրանից եզրակացնում, որ Արսեն Թորոսյանով պետք ա հպարտանանք։

#կորոնարսեն
#աբսուրդիԿրկես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել