Tert.am-ը գրում է․

Վերաքննիչ քերական դատարանում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը: Մինչ դատական նիստի մեկնարկը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք եկել են, որպեսզի դատական նիստը չհետաձգվի. «Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանն այս պահին կորոնավիրուսով վարակված է, չի կարող խանգարել, որ դատական նիստը շարունակվի»:

Փաստաբանի կարծիքով՝ հաշվի առնելով գործի ծավալը, որում առկա է դատախազության բողոքը՝ պաշտպանների մի քանի բողոքներին այսօր ժամանակային առումով հնարավոր չէ ամբողջությամբ անդրադառնալ: Նա ընդգծեց, որ իրենց համոզմամբ պետք է քննության առարկա դառնան մի շարք հանգամանքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել