Պատմաբաններն ասում են, որ Հիտլերն իր կյանքի ընթացքում 8 կին է ունեցել: Եվ այդ կանանցից մեկը դարձավ նրա պաշտոնական կինը:

Եվա Բրաուն. նրա կենսագրությունը լավ ուսումնասիրված է, բայց դեռ կան որոշ փաստեր, որոնք քիչ են հայտնի: Եվան ծնվել է Գերմանիայում, ուսուցչի ընտանիքում: Դեռ մանկուց նա շատ փխրուն էր և մեծ ուշադրություն էր դարձնում իր արտաքինին: Ծնողները նրան լավ դաստիարակություն են տվել, ինչի արդյունքում Եվան ավարտեց վանական դպրոցը, ապա ընդունվեց անգլիական պատվո օրիորդների համալսարան: Բազմաթիվ պատմաբաններ զարմանում են, թե ինչպես 17 տարեկանում նա կարող էր հետաքրքրվել 40-ամյա տղամարդով:

Ծանոթություն

Եվայի և Ադոլֆի ծանոթությունը տեղի է ունեցել 1929 թվականին: Նրանք գաղտնի էին հանդիպում: Եվ միայն Գելի ինքնասպանությունից հետո (Ֆուրերի նախորդ կինը) Բրաունը ձեռք բերեց սիրուհու «պաշտոնական» կարգավիճակ: Ասում են, որ այդ սերը փոխադարձ չէր: Ադոլֆը դավաճանում էր Եվային: Ինչ վերաբերում է ամուսնությանը, նա Եվային միանգամից հասկացրեց, որ դա անհնար է: Եվան 13 տարի շարունակ նրան ուղղակի ուղեկցում էր: Բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա պատմաբանները պնդում են, որ Հիտլերը մի շարք բարդույթներ ուներ, և նրան դուր էր գալիս, որ այդ երիտասարդ կինն իրեն երկրպագում էր: Մահանալուց առաջ Հիտլերը հրամայել էր վառել բոլոր թղթերը, այդ պատճառով էլ ոչինչ հաստատել չի հաջողվի: Այնուամենայնիվ, այն փաստը, որ նրանք մի քանի տարի միասին նույն տանն են ապրել, չի կարող խոսել Ադոլֆի անտարբերության մասին:

 

Ֆիզիկական կապ

Հիտլերի սեռական կողմնորոշման մասին շատերն են խոսում: Այս վերջին տարիների ընթացքում շատ հետազոտություններ են կատարվել: Ասում են, որ տղամարդը իմպոտենտ է եղել, որոշ մարդիկ հավատում են, որ Ադոլֆը համասեռամոլ է եղել: Ասում են, որ Եվայի և Ադոլֆի սերը միայն պլատոնական է եղել: Սակայն Եվայի նամակագրությունից պարզ է դառնում, որ նրանք սեռական կյանքով ապրել են:


Ինքնասպանության փորձեր

Ըստ պատմաբանների՝ Եվայի համար ինքնասպանության առաջին երկու փորձերը պարզապես թատերական ներկայացում էին: 1932-ին նա փորձեց կրակել իրեն: Երեք տարի անց՝ 1935-ին, նա ինքնասպանության փորձ արեց՝ հաբեր կուլ տալով: Իրականում շատ դժվար և անհնար է ապացուցել այս փաստերը, բայց պատմական շրջանակներում այդ փորձերը դիտարկվում են որպես ֆյուրերի ուշադրությունը գրավելու ցանկություն: Ինչպես գիտեք, ինքնասպանության երրորդ փորձը հաջող էր: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, այն պլանավորված էր: Ապրիլի 29-ին զույգն օրինական ամուսնացավ: Բայց նրանց ընտանեկան երջանկությունը երկար չտևեց: Արդեն ապրիլի 30-ին Եվա Բրաունն արդեն իսկ օրինական ամուսնու հետ ինքնասպանություն է գործել` կալիումի ցիանիդով թունավորվելով: Չնայած բոլոր արհամարհանքներին՝ Եվան ավարտեց իր կյանքը Հիտլեր ազգանվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել