Panorama.am-ը գրում է․

Նախօրեին ավարտված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը կողմ են արտահայտվել ռուսաստանցիների 77.93 տոկոսը, դեմ  է քվեարկել 21.26 տոկոսը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ-ն` քվեաթերթիկների  ավելի քան 99.9 տոկոսի վերամշակման արդյունքներով:

Համաձայն վերջին տվյալների՝ համառուսական մասնակցության ցուցանիշը կազմել է գրեթե 65 տոկոս:

Ria-ի հաղորդմամբ, որոշ շրջաններում արդեն 100  տոկոս քվեաթեթիկները մշակվել են և ամենուր քվեարկած ռուսաստանցիների մեծամասնությունը սատարել է  փոփոխություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել