Հ.Գ.-ը՝ սկզբում․ ուշքս չի գնում Ամերիկայի համար։

Դուրս եկանք քայլելու Գլենդելում, մոռացանք վերցնել դիմակ, բայց քանի որ ոչ մի տեղ չէինք մտնելու, էլ ետ չդառանք դիմակի ետևից։ Ամերիկանա կոչվող տարածք հասնելիս մեզ մոտեցավ տարածքի անվտանգության աշխատակիցը, զգուշացրեց, որ դիմակ չունեք, ասեցինք, որ չենք վերցրել, և ի զարմանս ինձ՝ ասիական արտաքինով տղեն բացեց պայուսակը ու մեզ տվեց 2 դիմակ։

Ես, որ դեմ եմ կորոնապանիկային, տղայի բարեհամբույր վերաբերմունքից ամաչած, իսկույն դրեցի դիմակն ու շարունակեցի ճանապարհս։

Հ.Հ.Գ. Հերիք ա ժողովրդին պառկացնեք գետնին ու հերիք ա ցուցադրական դիմակներ բաժանեք։ Վերաբերմունք է պետք առանց այդ էլ նեղսրտած ժողովրդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել