Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել «Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը։ 32-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» մարզաշապիկով ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նորամուտը նշելով 2005 թվականին՝ Բարեղամյանը «Բանանցի», այնուհետև «Ուրարտուի» կազմում միասին 211 հանդիպում է անցկացրել, դառնալով 12 գոլի հեղինակ։

Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է Բարեղամյանի կապը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Արամը ծավալելու է մարզչական գործունեություն և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել