Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներց, հուլիսի 1-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8796 մահացության ցուցանիշը՝ 153: Ի դեպ հարևան Վրաստանի ցուցանիշը չի փոխվել նախօրեին արձանագրված տվյալներից:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8796

2. Ռուսաստան – 4484

3. Իրան - 2741

4. Թուրքիա – 2384

5. Ադրբեջան – 1786

6. Վրաստան – 233

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 153

2. Իրան – 130

3. Ռուսաստան – 65

4. Թուրքիա – 61

5. Ադրբեջան – 22  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 523, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 065 է, մահվան դեպքերինը՝ 602:

Մեկ օրում առողջացածների թիվը 515 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 563, փաստացի բուժվողներինը՝ 10 900 (մեկ օրում ավելացել է 4-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել