Panorama.am-ը գրում է․

Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում հաստատվել է երկրորդ տեղում` ավելի քան 1,2 միլիոն վարակակրով: Այն դարձել է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որտեղ մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակի ավելի քան 50 հազար դեպք:

Միևնույն ժամանակ փորձագետները վստահ են, որ Բրազիլիայում թեստավորման մակարդակը շատ ավելի ցածր է, քան Միացյալ Նահանգներում, և, հետևաբար, դեպքերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր պետք է լինի: Նման իրավիճակում կարծես թե իշխանություններն ամենապարզ բաները պետք  է անեին՝  կարանտինի ռեժիմ մտցնեին, մարդկանց մեկուսացնեին և օգնեին հիվանդներին:

Բայց այն չի արվում: Նույնիսկ եթե տեղական իշխանությունները, նախագահի ցանկությանը հակառակ, սահմանափակումներ են մտցնում, ապա նրանք կամ չեն ցանկանում բոլորին օգնել, կամ ի վիճակի չեն այն անել: Եվ այս իրավիճակում ամենից շատ տուժում են Բրազիլիայի բնիկ ժողովուրդները` հնդկացիները:

Համաճարակի դեմ մենակ են մնացել նույնիսկ նրանք, ովքեր վաղուց հեռացել են հայրենի արևադարձային անտառներից և ավելի լավ կյանք ունենալու հույսով քաղաքների մոտ տեղավորվել: Նրանք չունեն բժշկական օգնության հասանելիություն, և միայն իրենց վրա կարող են հույս դնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել