Panorama.am-ը գրում է․

Վաղը սկսվում են միասնական  ընդունելության քննությունները, այսօր արդեն ներբուհական քննություններ են իրականացվել: Այս մասին  պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Որոշեցինք անցկացնել մեկ ընդունելության քննություն յուրաքանչյուր դիմորդի համար՝  ապահովելով անվտանգության բոլոր կանոները: 47 քննական  կենտրոններում, որոնցից 17-ը՝ Երևանում են, 30-ը՝ մարզերում,  հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին տեղի կունենան միասնական քննությունները: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է: Այս օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը: Ես ուզում եմ խնդրել  ծնողներին հնարավորինս  զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց: Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ։ Եթե դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի և  ուղեկցելուց հետո լքի տարածքը»,-ասաց Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել