Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական մի շարք ԶԼՄ-ներ: Մխիթարյանը կխզի պայմանագիրն անգլիական ակումբի հետ և «Ռոմա»-ին վերջնականապես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ ԶԼՄ-ների` Մխիթարյանին հաջողվել է «Արսենալ»-ի հետ կնքած պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ մնալ «Ռոմա»-ում` վարձավճարով, իր գործակալ Միլո Ռայոլայի շնորհիվ: Սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է ֆուտբոլիստին գործող պայմանագրի դեպքում վերջին տարում վարձավճարով հանդես գալ այլ ակումբում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:  Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել