Hraparak.am-ը գրում է․

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որն այսօր կրկին հրավիրվել էր ԱԱԾ, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ ծանոթացել է մի փաստաթղթի հետ, որի հիմքով կասեցվել է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործի հարուցումը․

«Ես այսօր ծանոթացա մի փաստաթղթի հետ, որի հիմքով կասեցվել է քրեական գործի հարուցումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Գործը կապված էր 2018 թվականի ապրիլյան դեպքերի հետ, երբ Փաշինյանը  գրավել էր Ռադիոտունը։ 

Ես շատ զարմացա, որ արդեն կա այդ փաստաթուղթը, որ կարճվել է գործը, և, հետևաբար, շատ տրամաբանական հարց առաջացավ, որ իմ փաստաբանական թիմը երկար քննարկեց, թե այդ դեպքում ես ինչո՞ւ եմ ներկայանում ԱԱԾ, եթե այն գործընթացը, որն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացակայության պատճառով կարճվել էր։ Այսօրվա ԱԱԾ-ն քաղաքական հետապնդումներով է զբաղված, փորձում է վախ տարածել հասարակության մեջ և հատկապես հանրային դեմքերի շրջանում, ովքեր ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում։ Բացահայտ  ճշմարտություն է, որ Նիկոլ Փաշինյանը բարտեր է առաջարկել Միքայել Մինասյանին, որպեսզի ինքը չգա Հայաստան։ Սա բացահայտ հանցագործություն է, երբ երկրի առաջին դեմքը շանտաժի է ենթարկում քաղաքացուն՝ ասելով, քո վայելածը վայելի Հայաստանից դուրս, ես էլ՝ վայելեմ Հայաստանում։ Ի՞նչ է անում ժողովրդի հաշվին ապրող ԱԱԾ-ն, նա պետք է հենց այս հարցերով զբաղվի, ոչ թե Ռուբեն Հակոբյանին կամ մյուսներին հրավիրի և ծիծաղելի բացատրություններ պահանջի»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցենենք, որ Հակոբյանը ԱԱԾ է կանչվել ՍԴ դիմաց ունեցած ճեպազրույցի պատճառով, որի ընթացքում քննադատություն էր եղել Նիկոլ Փաշինյանի հասցեին և ասել էր, որ վերջինս հակաօրինական միջոցներով, հակասահմանադրական քայլերով անում է այն, ինչ ուզում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել