«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Վանեցյանը լրատվամիջոցին փոխանցել էր, որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:

Քիչ առաջ լրատվամիջոցը տեղեկացել է, որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել