Վոդաբեն աֆրիկյան քոչվոր ցեղ է, որի անդամներն ապրում են Նիգերիայի տարածքում գտնվող Սահել շրջանում: Քոչվոր ցեղում կա շուրջ 50 անդամ: Նրանք զբաղվում են անասնապահությամբ, ուղտերի, այծերի, ոչխարների բուծմամբ և գրեթե միշտ գտնվում են շարժման մեջ: Սպասում են, թե երբ կենդանիները կուտեն խոտը, ինչը տևում է 3-7 օր, ապա տեղափոխվում են այլ վայր:

Այսպես, գրեթե երբեք վոդամենները կանգ չեն առնում, և ամեն վայրում չոր տերևներից իրենց համար տներ են պատրաստում: Յուրաքանչյուր հոր կյանքի նպատակն իր ժառանգներին, որքան հնարավոր է, շատ անասուններ թողնելն է:

Վոդաբե ցեղում տղամարդը կարող է ունենալ մինչև չորս կին: Դա կախված է անասուններից. որքան շատ են վերջիններս, այնքան շատ կին է թույլատրվում ունենալ: Եթե տղամարդը կորցնում է անասունին, ապա կինը ևս կարող է նրանից ամուսնալուծվել:

Ցեղում տարածված է ամուսնության երկու ձև: Առաջինը տեղի է ունենում ընտանիքների հայրերի համաձայնության միջոցով այն ժամանակ, երբ երեխաները դեռ փոքր են լինում: Հաճախ ամուսնություններ են տեղի ունենում զարմիկների ու զարմուհիների միջև:

Երկրորդ տեսակի ամուսնությունները կայանում են երկու կողմերի անձնական համաձայնությամբ: Այս եղանակին բնորոշ է հարսին առևանգելը: Կինն ու տղամարդը պետք է հասցնեն ոչխար մորթել, տապակել միսը և միասին ուտել այնքան ժամանակ, մինչև որ հարսի ընտանիքի անդամները չգտնեն աղջկան: Գտնելու դեպքում ամուսնությունը համարվում է հաջողությամբ կայացած:

Վոդաբե ցեղի անդամները համարում են իրեն իրենց ամենագեղեցիկ մարդիկ մոլորակի վրա: Սակայն այնտեղ ամեն ինչ կարծես հակառակը լինի. կանանց փոխարեն տղամարդիկ պետք է գեղեցիկ տեսք ունենան և հետևեն իրենց արտաքինին: Ոչ մի տղամարդ ցեղում դուրս չի գալիս առանց գրպանում փոքրիկ հայելի ունենալու:

Ամեն տարի անց է կացվում գեղեցկության մրցույթ, որը տևում է յոթ օր ու գիշեր: Սակայն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն տղամարդիկ: Կանայք այցելում են մրցույթին՝ իրենց համար տղամարդ փնտրելու: Մրցույթին մասնակցելու համար տղամարդիկ դիմահարդարվում են, օգտագործում կարմիր ու դեղին հանքանյութեր: Ներկերի միջոցով նրանք փորձում են ընդգծել դեմքի ձևն ու կոնքերը: Սանրվածքում ավելացնում են ջայլամի փետուրներ և պղնձե զարդարանքներ:

Ցեղում պարել ու երգել իմանալն ամենակարևոր բաներից մեկն է: Գեղեցկության մրցույթի բանալի փուլը Yaake պարի փուլն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել