Hraparak.am-ը գրում է․

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։

Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն նա այնտեղ չի գիշերում, կաթիլայիններ է ստանում, որից հետո գնում է տուն։

Մեր աղբյուրի խոսքով՝ Ծառուկյանի ինքնազգացողությունը լավ է։

Նշենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաեւ Ծառուկյանի որդին՝ Նվերը, որը եւս առանց լուրջ բարդությունների հաղթահարում է հիվանդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել