«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառա­յությունը հարցաքննել է Ազգային ժո­ղովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին: Այն կապված է հունիսի 18- ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքն­նության: Իսկ թե ինչ հարցեր են ուղղ­վել, մեզ պարզել չհաջողվեց:

Փորձե­ցինք տեղեկությունը պարզել անձամբ Վարդեւան Գրիգորյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց վարորդը՝ նշելով, թե նա երկրում չէ, իսկ, ահա, Վարդան Ղուկասյանն էլ, լսելով, որ իրեն զանգահարում են լրատվամիջոցից, ասաց՝ լավ եղեք, ցտեսություն՝ չցանկանալով անգամ լսել հարցը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խու­զարկություն էր իրականացվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդեւան Գրիգորյանի տուն, նույն օրը նաեւ խուզարկել էին Վարդան Ղուկասյանի գրասենյա­կը:

Վարդեւան Գրիգորյանը հայտնել էր՝ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց էին տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ եւ կա­տարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել են իր այփադը եւ թոռների հեռախոսները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01.07.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել