Ինչպես պատրաստել ձմերուկի մուրաբա

Ձմերուկի կեղևը հեռացնել, 0,5 կգ ձմերուկը կտրատել փոքր կտորներով, սերմերը հեռացնել: Ձմերուկի կտորները գցել մեկ բաժակ սառը ջրի մեջ, եփել 20 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել օշարակ: Երկու կիտրոնի կեղևը հանել, միջուկը կտրատել, կորիզները հանել, գցել մեկ բաժակ ջրի մեջ: Եփել տասը րոպե, ավելացնել շաքարավազի հետ խառնած կիտրոնի կեղևը և մեկ կգ շաքարավազ: Օշարակը եփել և ձմերուկի կտորները զգուշորեն գցել մեջը: Եփել մոտ կես ժամ: Մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք  ձմերուկի մուրաբա

ձմերուկ  ձմերուկ - 0.5 կգ

ջուր  ջուր - 2 թեյի բաժակ

կիտրոն  կիտրոն - 2 հատ

շաքարավազ  շաքարավազ 1 կգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել