Եթե Արմեն Սարգսյանին թվում է, թե ձեռքերը լվանալով և ջայլամային կեցվածք ընդունելով կարողանալու է քաղաքականապես կույս ձևանալ, ապա սխալվում է։

Հայաստանում տեղի է ունենում մի խումբ մարդկանց կողմից սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման գործընթաց։ Այդ հանցագործության մեջ իր կարևոր դերակատարությունն ունի ՀՀ նախագահի աթոռը Հայաստանի շահերի հաշվին զբաղեցնող Ա. Սարգսյանը։

Ի դեպ, նախորդ իշխանության գլխավոր մեղքերից մեկը նման անողնաշար, շահամոլ և կոմերսանտ մեկին պետության գլխի դերը վստահելն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել