Panorama.am-ը գրում է․

Վերսկսվել է այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը, և արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և ՀՀ ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

«Երկու նախագծերի վերաբերյալ էլ կատարվել են առաջարկներ, որոնք ընդունվել են։ Գրավոր առաջարկներ չեն եղել»,- ասաց նա։

Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտնեց, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովը օրենքների նախագծերի փաթեթին միաձայն դրական եզրակացություն է տվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել