Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության վերաբերյալ:
Ուրեմն տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը կամ ԲՀԿ-ն այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ կամ ԲՀԿ-ի հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: ՈՉ Մի ԿԱՊ ԻՆՁ ՀԵՏ: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:
Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվելու էս հանցագործությամբ:

Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:

Նշյալ տեսանյութը՝ կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին:

Իսկ հիմա դիտեք տեսանյութը։

#ողբամձեզ
#էսինչտրյապկաեք
#նստելուեքմինչևվերջ
#Մեկդչիպլստալու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել