Վերադառնալով առողջապահության նախարարի «հպարտության» առարկային՝ կորոնավիրուսից մահերի ցուցանիշներին։

Իր հարցազրույցը հունիսի 26-ին էր, ես հաշվել եմ հունիսի 27-ի թվերով։

Հպարտության որևէ պատճառ այդ ցուցանիշներում այդպես էլ չգտա։

Մահերի հարաբերական թվով (ըստ 1 մլն բնակչի) Հայաստանը 20-րդ տեղում էր 188 երկրից։

Իսկ Թորոսյան Արսենի (ի դեպ, սխալ) անվանած մեկ այլ պարամետրը՝ «մահաբերությունը» իր ասած բանաձևով անիմաստ է հաշվել, քանի դեռ համաճարակը չի ավարտվել, մինչև բոլոր բուժվողները չեն բուժվել, իսկ մահացողները՝ մահացել։

Մահերի բացարձակ թվով էլ աշխարհում 51-րդ տեղում ենք այն դեպքում, որ Հայաստանի բնակչությունը չափով 135-րդն է աշխարհում։

Հաշվարկներս՝ ստորև, նայեք։

Հում թվերը, որոնց կարող եք ինքներդ խաղալ (հղումն՝ այստեղ

Կից նյութն այստեղ՝ Ի՞նչ են ասում թվերը Արսեն Թորոսյանի հպարտության մասին։ Սփոյլեր. ոչ մի լավ բան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել