Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը, ավելի ճիշտ՝ տրամաբանության իսպառ բացակայությունը:
Սա արդեն աբսուրդ չէ ,սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։

Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անկապ, անիմաստ և զավեշտալի փիառով։ Մի կողմից կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին, որ դիմակ չեն կրում, եւ երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում, առողջապահության նախարարն, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և, իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են հոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։

Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց, համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև, փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն, թե ո՞ր ծակը մտնի, որ փրկվի հարկերից և վարկերից, արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը... Էլ ո՞ր մեկն ասեմ։

Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր... Դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել