Ընդդիմության «Տրոյական ձին»
(հազար ներողություն սրան անդրադառնալու համար, թերևս սա վերջին առանձին ու կոռեկտ անդրադարձն է)

Էդմոնը տեսանյութ է հրապարակել, որում բոլորին ուզում ա համոզի, որ իրանց քննադատում են, որ գան ու իրանց փոխարեն իշխանության հասնեն, հա ու իշխանության հասնեն, որ մանկապարտզներ թալանեն: Էս մարդու հասցեին վերջին օրերին հնչած տարատեսակ քննադատությունները սպառել են հնարավոր նորմատիային լեքսիկոնի սահմանները, բայց ես կփորձեմ դասական քաղաքական մեթոդով մի քանի բան փոխանցել Էդմոնին ու իրա ասած «հետևորդներին»:
Նախ առաջինը. Էդմոնը երբեք ընդդիմություն չի եղել, իրան պառլամենտ ա բերել Նիկոլը որպես իր գրպանային «ընդդիմություն», կամ այլ կերպ ասած «Տրոյական ձի», որն էլ իրան ժամանակից շուտ սպառեց` քողազերծվելով սահմանադրությունը ոտնատակ տվողներին սատարելով:
Երկրորդ. Էդմոնը, եթե բադի ձու էլ ածի միևնույն է ինքն ու իր թիմն էս երկրում վերջին անգամ են մտնում պառլամենտ ու այլևս երբեք իր նման հաճախորդների կարիք ՀՀ քաղաքական դաշտը չի զգալու:
Երրորդ. Անգամ, եթե ՀՀ քաղաքական դաշտն անպատ դառնա ու Էդմոնը մնա միայնակ ինքն էդ անապատում անգամ իշխանություն չի կարողանա ձևավորել քանի որ ամուլ իշխանության գրպանային նախշազարդը պատմության որևէ փուլում առաջնային դեր չի ստանձնել:
Չորրորդ. Էդմոնին ու իրա թիմին էսքանից հետո ողջունող, երկրպագող, ֆեյսբուքում լայքող բոլոր մարդիկ հեռացվելու են իմ ֆռենդլիստից թե՛ ֆեյսբուքում, թե՛ իրական կյանքում: Ես չեմ կարող հանդուրժել էս երկրի հերը անիծողի գրպանի նախշազարդին հավատացող մարդկանց:
Հինգերորդ. Հայաստանում իշխանափոխոթյուն լինելու է, Նիկոլն իր իմպոտենտներով նետվելու է պատմության աղբանոցը, նիկոլի հետ պատմության աղբանոց են նետվելու նաև իր տարատեսակ գրպանային երևույթները ու Էդմոնը լինելու է դրանցից առաջինը:
Հ.Գ. Էս երկիրը ծախու մորթապաշտների հանդուրժելու ռեսուրս չունի այլևս այնպես որ արածե՛ք կովեր, կյանքը կարճ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել