Panorama.am-ը գրում է․

«Արսեն Թորոսյանը գրում է, ես՝ որպես քաղաքացի, պատասխանում եմ։  Երբ մեզ անհրաժեշտ էր կազմակերպված լոքդաուն, դուք դեռ քարոզարշավ էիք անում ու Իտալիայից ու Իրանից եկողներին հանգիստ ընդունում ու տուն ճանապարհում»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթափ զրույց» հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ պետք է գիտակցված «լոքդաուն» իրականացվի քաղաքացիների կողմից։

Ք. Նազարյանի կարծիքով, այս ամենը պիտի կազմակերպվեր գոնե մարտի 15-ից, բայց կազմակերպվեր, այլ ոչ հայտարարվեր արտակարգ դրություն  ու կառավարությունն անգործության մատնվեր։

Արձագանքելով Ա. Թորոսյանի կոչին, որ շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, հարազատների հետ բնության գրկում պիկնիկների՝ Քրիստինե Նազարյանը նշել է.  «Դուք պետք է կազմակերպեիք ախտահանման գործընթացը ողջ երկրում, ամեն քաղաքում, ամեն համայնքում, ամեն փողոցում ու բակում, ամեն շենքում:

Ինչ վերաբերում է նախարարի՝ «Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ» կոչին ի պատասխան Ք. Նազարյանը շեշտել է՝  պետք է դադարեցնեիք մի օր ասել վտանգավոր վիրուս չի, մյուս օրը վտանգավոր է, մի օր դիմակը չի պաշտպանում, մյուս օրը պաշտպանում է, մի օր հեսա սաղիդ կվարակեմ, մյուս օրը պինցետով կհանենք և այլն և այլն։

Թորոսյան. Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։ 

Նազարյան. Պետք է դադարեցնեիք ծաղրել Վրաստանին հակահամաճարագային միջոցառումները և ուղղակի, тупо, կրկնեիք այն, ինչ նրանք են անում:

Թորոսյան. Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։

Նազարյան. Պետք է բոլոր մարզերը փակեիք լոքդաունի ժամանակ, այլ ոչ սպասել տեսնել որտեղ հիվանդանալու դեպքեր կան, գալ, հավաքել, տանել ու վերջ։

Թորոսյան. Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։

Նազարյան. Պետք է ապահովեիք երկիրը թեսթերի սքրինինգային քանակով, այլ ոչ օրը միջինը 800-1000 թեսթ անել, ու անկախ դեպքերի քանակից:

Թորոսյան. Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։ 

Նազարյան.  Պետք է բժիշկների համար, հունվարից, երբ ստացաք ԱՀԿ ահազանգը, կազմակերպեիք դասընթացներ համաճարակի ընդհանուր պայմանների պահպանման վերաբերյալ , նախապատրաստեիք հատուկ համազգեստերի պահոց ու նույնը ոչ միայն հիվանդանոցների այլ առաջինը պոլիկլինիկաների ու բուժկետերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել