Panorama.am-ը գրում է․

ԱԺ քննարկվել ու ընդունվել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ հատկացնել նաև գյուղական  բնակավայրում բնակվող ընտանիքներին՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։  Այսօր խնամքի նպաստը նշանակվում է այն ծողներին, որոնք  գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, տրվում է  մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Սա նշանակում է, որ երեխան ծնվելու պահին կինը պետք է հանդիսանա վարձու աշխատող։  Ասուլիսում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ նոր փոփոխությամբ  գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, անկախ երեխայի ծննդյան պահին աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից, ևս նշանակվում է խնամքի նպաստ 26 հազար 500 դրամի չափով։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ աշխատող ծնողի  խնամքի նպաստի չափը նույնպես հուլիս 1-ի ավելացել է և կազմելու է 26 հազար 500 դրամ։

«Եթե գյուղական բնակավայրում  ապրող ծնողը հանդիսանում է նաև վարձու աշխատող, ապա նա այս խնամքի նպաստը կստանա կրկնակի՝  մեկ 26 հազար 500 դրամ որպես երեխայի՝ մինչև  երեք տարեկան խնամքի արձակուրդում  գտնվող անձ, ևս  մեկ 25 հազար 500 դրամ, որպես գյուղական բնակավայրում բնակվող ծնող»,- ասաց փոխնախարարը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել