Panorama.am-ը գրում է․

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Մռավյան (Եղիպատրուշ) շրջանի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի, ցանկանում են փակել ճանապարհները, որպեսզի լուծվի համայնքի ճանապարհների վերանորոգման խնդիրը։

«2016 թվականին այս ճանապարհը վերանորոգեցին, հողի վրա ասֆալտ գցեցին, գնացին։ Հիմա ոչ ասֆալտ կա, ոչ՝ այլ բան։ Սա ճանապարհ չի, թող վերանորոգեն։ Մենք մինչև նախարար դիմում ենք գրել, իսկ պարոն մարզպետը չի բարեհաճում գալ և տեսնել՝ որն է ժողովրդի պահանջը։ Մի անգամ ճանապարհ փակեցինք, հիմա երկրորդ անգամ էլ կփակենք։ Մենք հանցագործ չենք, բայց ամբողջ բաժնի աշխատողներին լցրել են այստեղ»,- նշեց համայնքի բնակիչներից մեկը։

Ակցիայի մասնակիցների խոսքով, ճանապարհի վերանորոգման ժամկետն այս տարի է ավարտվելու, իսկ դեպի համայնք եկող ճանապարհի 1 կմ հատվածը շարունակում է անբարեկարգ մնալ.

«Հիմա մեր պահանջն այն է, որ այդ հատվածը վերանորոգվի։ Թող գան, տեսնեն, միանան մեզ, ավարտին հասցնեն աշխատանքները։ Անորակ ասֆալտ են արել, տակը ցեմենտ ու շիբին պետք է լիներ, չկա, հողը լցրել են, վրան ասֆալտ թափել։ Անորակ էր, դրա համար էլ ավիրվել է։  Հիմա մեր պահանջն է, որ գան նորոգեն մեր ճանապարհը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել