Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք, թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։

Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար իրենց «հեղափոխականների» պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։

Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. «Դուք է՞լ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական Նիկոլ»։

Աշնանը Վրաստանում ընտրություններ են, ու գործող կառավարությանը հաղթելու համար ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսն ու աշնանը սպասել վրացիների պատասխանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել