Hraparak.am-ը գրում է․

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իր ընկերոջը, որը հայտնի ռեժիսոր է, ԱԱԾ-ում անհեթեթ հարց են տվել․

«Մեր բազմաթիվ համակիրների շարունակում են հրավիրել ինչ-որ քրեական կամ քննչական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը։ Ես բերեմ հարցերից մեկի օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին՝ շատ հայտնի ռեժիսոր, որի ֆիլմերը Կաննի փառատոնում․․․ ես հարցերի աբսուրդությունն եմ ուզում, որ հասկանաք, ինքը նաև հնէաբանությամբ է զբաղվում, ինքը աշխատանքի է գնում, ճանապարհին լայվով ինձ տեսել է ասֆալտին, որպես ընկեր կանգնեցրել է մեքենան, մոտեցել է, փորձել է հասկանալ՝ ինչ կա, ինչով կարող է օգնել։ Քանի որ ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, բնակվում է մեր հեռախոսների մեջ, իրենք ինձ հետ միասին ապրում են, իմ գործընկերների, իմ հարազատների հետ ապրում են․․․ մի բան էլ ասեմ՝ մի քրքրեք իմ «ֆեյսբուքը», «Վոթսափը», «Սիգնալը», ես այդ կապերով ոչինչ չեմ խոսում, եթե ինչ-որ մեկի հետ խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել՝ հեռախոսները տանը թողած, իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք։ Կանչել են լուրջ մտավորական մարդու և ինչ են հարցրել․ Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, իմ ընկերն է, իմ  մտերիմն է, հարցրել են՝ Դուք իրեն զանգո՞ւմ եք, ասել է ՝ այո, ամեն օր, իսկ էլի՞ եք զանգելու, ասել է այո, էստեղից դուրս գամ, էլի եմ զանգելու։ Հետո հարցրել են՝ կարող ա հիշեք՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը ձեզ ասել է, որ պլակատ բռնեք՝ նկատի ունենալով, որ գումար ենք տվել հայտնի մտավորականի, որ պլակատ բռնի։ Ասել է՝ մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ պլակատ բռնող մարդու»,- ասաց Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել