Hraparak.am-ը գրում է․

«Եթե ինչ-որ մեկի հետ խոսալու բան ունեմ, կարող եմ հանդիպել փողոցում, հանդիպել հառախոները թողած տանը, իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք, անիմաստ է», - ասաց նա լրագրողների հետ զրույցում, պատգամավորը տպավորություն ունի, որ ԱԱԾ-ն իր հետ միասին ապրում է իրենց տանը, իր հեռախոսի մեջ․

«Մի քրքրեք իմ ֆեյսբուքը, վոթսափը, մեսինջերը, սիգնալը։ Քայլում եմ, իրանք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրանք ինձ ուղեկցում են, էն օրը խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի մի հատ էլ հարցնեի՝ լա՞վ ա, հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ»։ ԲՀԿ-ականի պնդմամբ հետապնդման են ենթարկվում նաեւ կուսակցականներն ու համակիրները, նրանց հրավիրում են քննչական բաժիններ և տալիս անհեթեթ հարցեր։

Պատգամավորը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված ընտրակաշառքի փաստով, հայտարարեց, որ ԱԱԾ-ն չի կարող Երկիր մոլորակի վրա գտնել գեթ մեկ մարդու, ով կարող է փաստարկված պնդել, թե Զոհրաբյանը իրենց կաշառք է առաջարկել:

«Եթե այս մոլորակի վրա գեթ մեկ հոմոսապիենս կգտնեք, ով կկանգնի փաստարկված կասի, ոչ թե ապօրինի հայտարարություն կանի, թե Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել կամ խոստացել է, «բամբանեռկա», պեպսի կոլա կամ լահմաջո է տվել և ասել է ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես սխալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել