Ինչպես պատրաստել սնկով և սերուցքով հավ

Հավի կտորները կամ ամբողջական հավը համեմել աղ ու պղպեղներով, լավ տրորել, ծանր տապակով մի քանի հարված հասցնել, որպեսզի դրանք տափակեն: Տապակի մեջ 20 գ կարագ հալեցնել, 1-2 ճ.գդալ ձիթայուղ լցնել, հավի կտորները միջին կրակով տապակել: Սնկերը կիսել, եթե մեծ չեն թողնել ամբողջական: Կաթսայի մեջ 20 գ կարագ դնել, 1 թ.գդալ կիտրոնի հյութ լցնել, ավելացնել սունկը, քիչ աղ անել, կաթսայի կափարիչը դնել, մարմանդ կրակին եփել 8 րոպե: Հավի կտորները շրջել, տապակել նաև այդ կողմից, կրակն իջեցնել, կափարիչ դնել, թողնել եփվեն: 2 ճ.գդալ սերուցքն և օսլան լավ հարել, լցնել մնացած սերուցքը, խառնել: Սնկի դուրս գցած ջուրը դատարկել թասի մեջ, սնկերին ավելացնել սերուցքի և օսլայի խառնուրդը, համեմել, եփել 2 րոպե: Հավի պատրաստի կտորները տեղափոխել տախտակի վրա, նույն յուղով 1 րոպե տապակել կտրտած կանաչ սոխը, ապա լցնել սպիտակ գինին, սնկի տապակելուց մնացած հյութը, եռացնել՝ մինչև սուսը իր մեջ լուծի տապակի պատերին մնացած մսահյութը, ավելացնել սերուցքով սունկը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մեկ, երկու պտղունց շաքարավազ անել, եփել 2-3 րոպե: Հավը կտրտել ուտելու հարմար ոչ շատ մանր կտորների: Տապակի հատակին ու պատերին կարագ քսել, մեջը դասավորել հավի կտորները, տապակը դնել կրակին: Հենց թշշոց լսվի՝ հավի կտորներին կոնյակ լցնել, կրակ տալ, սպասել՝ մինչև կրակը մարի, ապա ավելացնել սերուցքի սոուսով սունկը, կրակը հնարավորինս իջեցնել, թողնել ուտեստը 5 րոպե տաքանա: Այն չպետք է եռա: Մատուցել խաշած կարտոֆիլի հետ:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և սերուցքով հավ

Հավի բուդ  Հավի բուդ - 650 գրամ

կարագ  կարագ - 40 գրամ

ձեթ  ձեթ

կիտրոնի հյութ  կիտրոնի հյութ - 2 թեյի գդալ

սերուցք  սերուցք - 200 մլ

օսլա  օսլա - 0,5 ճաշի գդալ

կանաչ սոխ  կանաչ սոխ - 3 ցողուն

սպիտակ գինի  սպիտակ գինի - 0,5 սուրճի բաժակ

շաքարավազ  շաքարավազ - 0.5 թեյի գդալ

կոնյակ  կոնյակ - 50 մլ

կարտոֆիլ  կարտոֆիլ - 3 հատ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել