Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Սիրիայի հարցով կայանալիք համաժողովի հաջող ընթացքի, ինչպես նաև խոր հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Եմենի բնակչության, Ուկրաինայի՝ ուժեղ ջրհեղեղից տուժած արևմտյան շրջանների բնակիչների համար:

«Հունիսի 30-ին կկայանա ՄԱԿ-ի և Եվրամիության 4-րդ համաժողովն՝ ուղղված «Սիրիայի և տարածաշրջանի ապագայի աջակցմանը»: Աղոթենք այդ կարևոր հանդիպման համար, որպեսզի այն կարողանա բարելավել սիրիացի ժողովրդի և հարևան ժողովուրդների դրությունը, հատկապես լիբանանցիների իրավիճակը՝ ելնելով խոր սոցիալ-քաղաքական և տնտեսական ճգնաժամից, որն առավել շատ է սրվել համավարակի պատճառով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է քահանայապետը Վատիկանում ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել