Սրանք շարքային քաղաքացու ֆինանսական բեռը բարդել են գործատուի վրա, առաջարկելով օգտվել իրենց փուչիկ 10 միլլիոն դրամից, որն իրականում չի աշխատում, դրանից շաաատ քչերը միայն կարող են օգտվել ու վերջում էլ հավելյալ 10 միլլիոն պարտքի տակ մնալ։ Սա է ամբողջ չակերտավոր աջակցությունը միջին ու փոքր բիզնեսին։

Իշխանություն կոչեցյալն այդ մասով էլ հոգսի տակ չի մտնելու, փոխարենը մինչև վերջ սննկացնելու է փոքր ու միջին բիզնեսը, որը հենց հիմա արդեն ծայրահեղ ծանր իրավիճակում է հայտնվել։

Էդ մարդիկ շարունակում են վճարել աշխատավարձ, արենդա, հարկեր, վարկեր, այսինքն հասարակական ավելի ցածր շերտին փրկելու համար իրենք գիտակցաբար իրենց են զոհաբերում հույս ունենալով, որ մեկ, երկու շաբաթ, կամ մեկ ամիս հետո լավ է լինելու։

Իսկ իրականում դուք անում եք դա զուտ մի պատճառով, որպեսզի իշխանությունը զավթածները ժամանակին ստանան իրենց աշխատավարձերն ու պարգևավճարները և շարունակեն ապրել իրենց առոք փառոք կյանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել