Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Nissan Teana-ն Երևան–Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելաատնեշներին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Այս մասինհայտնում է Shamshyan.com  կայքը՝ մանրամասնելով, որ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աշտարակի ջոկատը, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ժամանել են նաև ՃՈ տեսուչները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել