News.am-ը գրում է․
Մի շարք ախտանիշներ պետք է մտահոգեն մարդկանց, ովքեր թեստավորում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը՝ պնդում է Ի. Ի. Մեչնիկովի անվան պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի պատվաստանյութերի պրոֆիլակտիկայի լաբորատորիայի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Կոստինովը:
Նրա խոսքով՝ օրգանիզմի թեթեւ արձագանք կարող է համարվել մինչեւ 37,5 աստիճան ջերմությունը, նորմալ միջին արձագանքը՝ մինչեւ 38,5 աստիճան: Իսկ դրանից բարձր աստիճանը, նրա խոսքով, ցույց է տալիս ուժեղ արձագանքը, հաղորդում է ՌԻԱ-ն:
Չափավոր արձագանք կարելի է համարել նաեւ ներարկման հատվածի կարմրությունը: Որպես կանոն արձագանքը չպետք է մնա 2 օրից ավելի:
Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանում նոր պատվաստանյութ են փորձարկում Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության կենտրոնն ու ՊՆ-ն: