Նիկոլը երեկվա ճեպազրույցը սկսեց այսպես.

«Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում... ըըը... մի շարք աղմկահարույց քրեական գործերի, քաղաքական իրադարձություններին և Ազգային ժողովում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում, և ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունը մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ պրոբլեմ է...»:

Հետո հայտարարեց, որ վիճակը վատ է, որովհետև. «Այս իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ որ մեր երկրի 3 միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ, բայց, ցավոք սրտի, մենք այդպիսի իրավիճակ դեռևս չունենք»:

Պարզեցնեմ իր ասածը.

1. «Մենք խառն էինք Հայաստանում սահմանադրական հեղաշրջում իրականացնելով ու բրախել էինք համաճարակը»։

2. «Ժողովուրդը պիտի մեկ մարդու պես պայքարեր համաճարակի դեմ, բայց չի արել»։

Ո՛չ, սա վատ երազ չէ, սա ինչ-որ սյուրռեալիստական պիեսի բեմադրություն չէ, սա Հայաստանի այսօրվա իրականությունն է։

#սահմանադրականՀեղաշրջում
#նիկոլավիրուս

Կից նյութն այստեղ՝ Մենք հակառեկորդներ են սահմանում. Գնում ենք կանոնների խստացման. Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել