Նոր պարետատան նիստն աչքովս ընկավ, ուր մի տխրահռչակ հրատարակիչ էր գնացել: Օրեր առաջ հայրն էր մահացել կորոնավիրուսից: Դա չէր խանգարել էդ մարդուն նույն օրը գնալ Պետրոսի մոտ ու ներքաղաքական հարցեր քննարկել...

Էսօր արդեն գնացել, Նիկոլի կողքը կանգնել ու մոտավորապես ասում ա հետևյալը, թե իր հարազատները, այդ թվում՝ հայրը, ինչպես չեն հետևել անվտանգության կանոններին, դիմակ չեն կրել, հեռավորություն չեն պահպանել ու վարակվել են:

Հասկանո՞ւմ եք, խելագարին քծնելու, 2 կոպեկ թուլափայ ստանալու մոլուցքը մարդկանց ինչ աստիճան ա ճղճիմացրել: «Մարդը» համաձայնվել ա իր ընտանիքին, այդ թվում՝ մահացած հորը ներկայացնի որպես անպատասխանատու մարդիկ, ովքեր չեն հետևել պարետատան պահանջներին ու վարակվել են:

Անգամ բոլոր կանոններին հետևող մարդիկ են վարակվում ու չեն հասկանում՝ ո՞նց, որտեղի՞ց, սա եկել, գժի առվին ջուր լցնելու համար ընտանիքին ա դեմ տալիս:

Էն իսպանական ամոթ ասվածից գետինը մտա իր փոխարեն: Արա, լավ, է՞դ աստիճան ստորանա՞լ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել