Ինչպես պատրաստել մակարոնով ապուր

Սոխն ու սխտորը մանր կտրատել: Սոտեյնիկի մեջ երկու գդալ յուղ տաքացնել, տապակել սոխը, սխտորը, ապա նաև գազարը: Տապակել, հետո ավելացնել աղացած միսը: Անընդհատ խառնել, մինչև միսը կիսաեփ լինի: Միսը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել սեփական հյութի մեջ տրորած լոլիկները, հետո արգանակը: Ավելացնել նաև ռեհան և աղ: Եռալուց հետո մակարոնները լցնել ապուրի մեջ: Մատուցելիս ապուրի վրա շաղ տալ քերած պանիր և կտրատած թարմ ռեհան:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մակարոնով ապուր

բանջարեղենի արգանակ   բանջարեղենի արգանակ - 2 լիտր

ռեհան  ռեհան - 1 ճաշի գդալ

լոլիկ  լոլիկ - 800 գրամ

տավարի միս  տավարի միս - 600 գրամ

սոխ  սոխ - 1 գլուխ

գազար  գազար - 1 հատ

սխտոր  սխտոր - 3 պճեղ

մակարոն  մակարոն - 120 գրամ

աղ  աղ

ռեհան  ռեհան

քերած պանիր  քերած պանիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել