Հայաստանի վարչապետի աթոռում բազմած ֆաշիստական նկրտումներ ունեցող նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի անլվա խոսնակը, որն ավելի շատ աչքի է ընկնում իր փնթի տեսքով, մի զառանցանքով է հանդես եկել և հարևան բարբարոս բռնապետիկի՝ Իլհամ բաբայի լեզուն երկարելու համար մեղադրել է նախկին նախագահ Սարգսյանին և 5-րդ շարասյանը...
Սկսեմ նրանից, որ ես այս իշխանությունների քննադատներից եմ և եթե այս անլվայի համար ես 5-րդ շարասյուն եմ, ապա նրա բերանը լեզու դնող տականքն էլ թուրք է, որը սեփական իշխանությունն ամեն գնով պահելու համար թաքնվում է "ժողովրդի" թիկունքում և անհրաժեշտության դեպքում խայտառակում Հայաստանի Հանրապետությունը...Օրինակները բազմաթիվ են...
ՀՀԿ-ն և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը երբեք աչքիս լույսը չեն եղել ու չեն էլ լինի...Բայց նրան և ՀՀԿ-ին թուրքերի բերանը լեզու դնելու մեջ մեղադրելն ուղղակի զավեշտ է...
Հայաստանի ղեկավարները՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը, մի կողմ դնելով միմյանց միջև գոյություն ունեցող տարաձայնությունները գրեթե միշտ պահպանել են պետության շահի վեր լինելու հանգամանքը և չեն ներքին "կեղտերը" հրապարակ նետել, որ դրանից չառիթավորվեն և չօգտվեն մեր թշնամիները... Իսկ Նիկոլն իր ձեռքում "գունավոր" հեղափոխության արդյունքում հայտնված իշխանությունն ամեն գնով պահելու բամար բոլոր նախկին ղեկավարներին պիտակավորում, վիրավորում, զրպարտում և անվանարկում է՝ մտածելով, որ պատասխան չի ստանալու...
Հետաքրքիր է, նախկին ընդդիմադիր և վարչապետ Նիկոլը հիշում է, թե ինչեր է գրում և խոսում վերը նշված երեք նախագահների հասցեին և ինչպես են իր ԶԼՄ-ների էջերում վերը նշված նախագահների վերաբերյալ նյութերն ադրբեջանցիները թարգմանում և հրճվում՝ օգտագործելով Հայաստանի դեմ...Նույնն էլ հիմա անում է Իլհամը՝ ցիտելով Նիկոլին, որին բացարձակ չի անդրադառնում վարչապետի մամլո խոսնակը...
Հ.Գ. Նիկոլն իշխանության գալուց հետո շատ շուտ մոռացավ իր ընդդիմադիր անցյալը, որից Բաքուն և նրա բռնապետները շատ են օգտվել ու հիմա էլ շարունակում են օգտվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել