Aysor.am-ը գրում է․

Հայաստանի մարզային քաղաքներից մեկի բնակիչ Ա.Ա.-ն, ով վարակված է կորոնավիրուսով, ահազանգել է Aysor.am-ի խմբագրություն՝ բարձրաձայնելով, թե ինչ խնդիրների է բախվել վարակվելուց հետո: 

«Բանկում եմ աշխատում, նկատեցի, որ լավ չեմ զգում, գլխացավ ունեմ, կոկորդս է ցավում: Դիմեցի աշխատավայրի ղեկավարությանը և խնդրեցի արձակուրդ ձևակերպել։ Հունիսի 12-ին դիմեցի պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին, թեստը հանձնեցի և մեկուսացա։ Հաջորդ օրը պատասխանը եկավ, դրական էր։ Կանչեցին հիվանդանոց՝ ռենտգենի։ Թոքերս նորմալ վիճակում էին։ Ասացին՝ տանը մեկուսացի։ Երեք օր անց վարակվեցին նաև ընտանիքիս բոլոր անդամները՝ 16 տարեկան երեխաս, կինս և մայրս: 

Բոլորովին անուշադրության ենք մատնված, այս վիճակում գնացել ենք ռենտգենի։ Պոլիկլինիկայում ռենտգենն անվճար է, սակայն այն անում են շատ հին ապարատով, իսկ հիվանդանոցում ավելի որակյալ է, բայց՝ վճարովի։ Ասացին՝ ճիշտ կլինի ռենտգենը հիվանդանոցում անել։ Յուրաքանչյուրիս համար 5000-ական դրամ վճարելով՝ արեցինք: Սկզբնական շրջանում դեղորայք գնել էի միայն ինձ համար, հետո, երբ թոքաբորբ հայտնաբերվեց մորս և կնոջս մոտ, կարիք եղավ 37 հազար դրամի դեղորայք ձեռք բերել։ Քանի որ արդեն բավականաչափ գումար էի ծախսել, որոշեցի առողջապահության նախարարությունից ճշտել՝ հնարավոր չէ՞ դրանք ձեռք բերել անվճար, քանի որչէի կարող այդքան գումար վճարել: Նշեմ, որ ընտանեկան բժիշկն ամենօրյա կապի մեջ է մեզ հետ, տեղեկանում է հիվանդության ընթացքի մասին։ 

Դեղորայքի հարցով զանգահարել եմ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով, այստեղից խորհուրդ են տվել զանգահարել 114՝ սոցիալական ապահովության հարցերի նախարարության թեժ գիծ։ Երկար փնտրտուքից հետո հայտնաբերեցի այն մարդուն, ով կարող է լսել ինձ։ Ասացին՝ «կներեք, այս պահին չենք կարող հարցին պատասխանել, բայց կարող եք մյուս շաբաթվա ընթացքում զանգահարել, պատասխանը կտանք»։ Իմացել են, որ վարակված եմ, ուղարկել են տուն, տան անդամներին եմ վարակել, և այսօր չկա պատասխանատու որևէ մեկը, ով կասի, թե ինչպես, ինչ միջոցներով պետք է իրականացնենք բուժումը», - ներկայացրեց Ա.Ա.-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել