Tert.amLife-ը գրում է

Երգչուհիներ Նարե Գևորգյանը Լենա Ղազարյանը և դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ընկերներ են 2016 թվականից: Ասում են` միմյանց մեջ գնահատում են անկեղծությունը: «Աստղային ընկերություն» շարքում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է նրանց ընկերության պատմությունը:

Ծանոթությունը

Մարինկա. Նարեի հետ ծանոթացել եմ մոտ հինգ տարի առաջ: Նարեն երգում էր «Իմ փոխարեն» երգը, որն ինձ շատ էր հուզել: Նարեին հաղորդագրություն ուղարկեցի ու կիսվեցի էմոցիաներովս: Նա ընդամենը գրել էր, որ շնորհակալ է:

Նարե. Իրականում ես չգիտեի, որ դա Մարինկայի պաշտոնական էջն է: Կարծեցի, թե կեղծ էջ է ու սառը պատասխանեցի: Հետո, երբ Մարինկայի հետ ծանոթացա, հասկացա, որ նա էր ինձ գրել: Մինչև հիմա Մարինկան ինձ «երեսով է տալիս» այդ դեպքը, ես էլ չեմ զլանում ու բացատրում եմ` ինչու եմ այդպես վարվել:

Լենա. Նարեին ճանաչում եմ մոտ 8 տարի: Ծանոթացել ենք «Շանթ» հեռուստաընկերությունում: Մարինկայի հետ ծանոթացել եմ Նարեի միջոցով 2016 թվականին: Մեր երեքի ընկերությունը սկսվեց հենց 2016-ից: Երեքս էլ դրական մարդ ենք, սիրում ենք լավ ժամանակ անցկացնել, նման ենք իրար բնավորությամբ:

Ընկերությունը սկսվում է...

Մարինկա. ընկերությունն ինձ համար սկսվում է անկեղծությունից, նվիրվածությունից: Ինքս այդպիսին եմ ու ընտրում եմ այդպիսի ընկերների: Կարևորում եմ, որ ընկերներս հոգատար են: Գնահատում եմ, որ նրանք շատ մաքուր սիրտ ունեն: Մենք միմյանցից չենք նեղանում, առավելագույնը` մեկ րոպեով: Միմյանց արագ ենք ընկալում ու հասկանում: Լենան շատ անկեղծ, զգացմունքային, մի փոքր նեղացկոտ մարդ է, բայց հեշտ է մոռանում, թե ինչու էր նեղացել, իսկական խենթուկ է: Նրա հետ շփվելը հեշտ է, բայց պետք է զգույշ լինես, որ չնեղացնես, քանի որ շատ նուրբ սիրտ ունի: Ես շատ եմ սիրում երկուսին էլ ու մաղթում եմ, որ բոլորը մեզ նման ընկերություն ունենան:

Նարե. Ինձ համար ընկերությունը սկսվում է այն պահից, երբ մարդիկ սկսում են իրար մեկ հայացքից հասկանալ, դժվար պահերին ճիշտ խորհուրդներ տալ, աջակցել: 21-րդ դարում բարդ է գտնել ընկերուհիներ, ովքեր ազնիվ են միմյանց հանդեպ: Մարինկան շատ ուժեղ մարդ է, ինչը նրա տարիքին մի քիչ անհամապատասխան է: Մենք այն եզակի ընկերուհիներից ենք, ովքեր իրար չեն գովաբանում, միշտ խնդրում ենք իրար ասել մեր բացասական կողմերի մասին, որպեսզի ուղղենք դրանք: Շատ դեպքեր են եղել, երբ մեր սխալը չենք զգացել, բայց երեքեցիս մեկն ասել է այդ մասին: Վերջերս այլ պատճառով նեղսրտել էի ու սկսեցի Մարինկայի վրա գոռալ: Նա վատ չընկալեց դա, հակառակը՝ ասաց, որ այլևս ոչինչ ինձ չի ասի: Հետո ես սկսեցի լացել, քանի որ զգացի՝ սխալ էի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել