ԼՀԿ-ն այլեւս բացահայտ է խաղում իշխանության դաշտում։ Մինչ երեկ միակ քաղաքական ուժը, որ ստում էր, թե իբր ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի նիստը դիտավորությամբ է երկուշաբթի օրը հրատապ անցկացրել, գործող իշխանությունն էր, իսկ երեկվանից այդ ստին բացահայտ միացել է նաեւ «Լուսավոր Հայաստանը»։

Առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ կրկնում էմ, որ քննարկվող գործը կասեցվել էր Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի կարծիքին ուղարկելու առթիվ։ Ուրբաթ օրը ՍԴ-ն պաշտոնապես ստացել է վերջին եզրակացությունը Վենետիկից։

Մեր օրենսդրությունը պահանջում է, որ անմիջապես վերսկսվի կասեցված գործի վարույթը, երբ վերացել է կասեցման հիմքը։ Ակնհայտ է, որ Վենետիկի եզրակացության ստացմամբ վերացավ կասեցման հիմքը։ Դատարանն այլ բան չէր կարող անել, քան հաջորդ աշխատանքային օրը գործը հանել կասեցումից։

Հետաբար, ԼՀԿ-ն, իմանալով այս պրիմիտիվ կարգավորումը, ի դեպ, այդ մասին խոսել է նաեւ ՍԴ դատավոր Թոխյանը, չէր կարող նման միտք արտահայտել, եթե չլիներ իշխանության կամակատարը։

Հիմա էսքանից հետո որ ձեզ պատեպատ տալով կախվել եք «Հայրենիք» կուսակցության համապատասխան հայտարարությունից, ի՞նչ իմաստ ունի։ Ամեն բան փաստարկված է եւ հիմնավորված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել