News.am-ը գրում է․

Եղեգնաձորում նախորդ տարի դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործից անջատված մասի նախաքննությունն ավարվել է եւ ուղարկվել Դատախազություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արա Մխիթարյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։

Ռաֆայել Ամիրխանյանը հայտնեց, որ նախաքննության ավարտ հայտարարվել է միայն Հարություն Գրիգորյանի մասով, որի վերաբերյալ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Դատախազություն։

«Նրա եղբոր եւ չպարզած այլ անձնանց մասով քրեական գործն անջատվել է եւ դեռ նախաքննությունը շարունակվում է։ Մենք գտնում ենք, որ կա բավարար ապացույցներ գործը միասին Դատախազություն ուղարկելու համար»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով փոխգնդապետի առողջական վիճակին՝ փաստաբանն ասաց, որ դրական դինամիկա չկա։

Հիշեցնենք, որ  մարտի 6-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը։

Նշենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել