ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ պատգամավոր Արման Աբովյանից:

Պատգամավորը նշեց, որ ոչ մի ախտանիշ չունի, իրեն լավ է զգում: Հարցին, թե խմբակցությունից կա՞ն այլ մարդիկ, որոնք թեստավորվել են կամ արդեն իրենց թեստի պատասխանը ստացել են, Աբովյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել ԱԺ մի քանի պատգամավորների մոտ ևս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել