Սահմանադրության տառի համաձայն՝ 26,4-ն ավելի շուտ 26 է, քան 27, այսինքն՝ չի կազմում ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, իսկ ահա Սահմանադրության ոգին հուշում է, որ չբավականացնող 0,6-ը չի կարող ավելի կարևոր լինել, քան 26 պատգամավորի ձայնը, ուստի փոքրամասնության իրավունքների պաշտպանության համար 26,4-ը պետք է «կլորացվի» հօգուտ 26–ի։

Կան դեպքեր, երբ օրենքի ոգին ավելի կարևոր է, քան տառը։ Հատկապես, երբ տառն ավելի շուտ ոգու կողմն է, քան ստորակետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել