Armlur.am-ը գրում է․

Ցավոք պետք է կրկնվեմ : Թավշյա ձևակերպված հեղափոխությունը ,որպես համահայկական մասշտաբի հասունացած պահանջ, անշուշտ իրականացվեց հենց համահայկական ընդվզման արդյունքում: Պահանջը շատ հստակ էր՝ հիմնահատակ փոխել երկրի համար արդեն պատուհաս դարձած ,բառիս բուն իմաստով , քրեաօլիգարխիկ համակարգը: Անցած երկու տարիների հեռավորությունից ակնբախ են դառնում մի շարք կոպտագույն սխալներ և բացթողումներ, որ թույլ տվեց իրեն հեղափոխությունը առաջնորդած Նիկոլ Փաշինյանն իր թիմով:
Առաջինը՝ նա հիասթափեցրեց շատ շատերին՝ փաստացի առաջնորդի առաքելությունը փոխարինելով ընդամենը կուսակցապետի աստիճանաբար խամրող դերով։ ArmLur.am-ը ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել
երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն՝ անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական մի շարք հարցերի։

Հարցին՝ ի՞նչպես է արձագանքում Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն և միաժամանակ կդադարեցվի նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ, Եղիշե Պետրոսյանն ընդգծում է․ «Ընտրություններին գնաց հին օրենսգրքով, որի արդյունքում Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերը: Նաև՝ իր կուսակցությամբ ապահովելով ճնշող մեծամասնություն , թե՛ իրեն անձամբ, թե՛ երկիրը դարձրեց խոցելի, և զրկեց մեզ միջազգային հարթակներում երբեմն խուսանավելու հնարավորությունից: Աշխարհը գիտի,որ մենք պառլամենտական ենք միայն թղթերով և անցանկալի պահանջները ներկայացվում են անձամբ վարչապետին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել