Դիցուք, «սահմանադրական փոփոխությունները» վավեր են և վաղը մտնում են ուժի մեջ։
Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։

Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։

Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։
Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, իսկ բազմաթիվ իրավաբաններ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ ոչ։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար։
Հայաստանի Հանրապետությունում կա միայն մի պետական մարմին, ով օժտված է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալու իրավունքով, և դա Սահմանադրական դատարանն է։

Հետևաբար, քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցին չի անդրադարձել, բոլոր այն կարծիքները, որ տիկին Գյուլումյանի լիազորությունները դադարել են, որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել