Panorama.am-ը գրում է․

«Մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8.7 մլն դրամի 1100 կատարողական վարույթն ավարտել են՝ գույք կամ եկամուտ չունենալու հիմքով, այն դեպքում, երբ այդ ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որից և ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել»,- պատգամավորներին հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով  իր ղեկավարած կառույցի 2019 թվականի տարեկան հաղորդումը:

Վերջինս ներկայացնում էր 2019 թվականին Դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունում իրականացրած ստուգման արդյունքները:

Լևոն Յոլյանի խոսքերով, դեռ 2017 թվականին ուսումնասիրել էին ԴԱՀԿ 16-17 թվականի գործունեությունը, արձանագրել  խոշոր չափերի խախտումներ, նյութերն ուղարկվել էին դատախազություն, որոնց հիման վրա հարոցվել էր 7 քրեական գործ՝ պետությանը 1 մլրդ 379 մլն դրամի վնաս պատճառելու համար:

Հաշվեքննիչ պալատի ղեկավարը տեղեկացրեց, որ 2019 թվականին նույն կառույցում կատարված կրկնակի ուսումնասիրությունների դեպքում էլ արձանագրվել են մի շարք լուրջ խնդիրներ:
Ըստ Յոլյանի, ՊԵԿ-ի կողմից հարուցված 243 վարույթներ ԴԱՀԿ ծառայության կողմից կարճվել են, քանի որ դրանք ներկայացվել են օրենսդրության խախտմամբ՝ առանց դատարանի վճիռների և  Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ դրանք դատարանի որոշումներով ՊԵԿ-ի կողմից չեն վերադարձվել ծառայություն՝ բռնագանձման համար, որի արդյունքում պետական բյուջե մուտք չի եղել 563 մլն դրամ:

Վերջինս տեղեկացրեց, որ ՊԵԿ պահանջով պետական բյուջե բռնագանձման ենթակա 153 մլն դրամի երեք պարտապաններ ունեցել են գույք, բայց հարկադիր կատարողները գույքը հայտնաբերելու ուղղությամբ կատարողական գործողությունները պատշաճ չեն իրականացրել, ավարտել են վարույթները և պետական բյուջե գումար մուտք չի եղել: Որպես օրինակ բերվեց  դեպքի օրինակը, երբ ճանապարհային ոստիկանության պահանջով 2018 թ. և 2019 թ-ի առաջին կիսամյակին ԴԱՀԿ կողմից հարուցված վարույթների կեսն ավարտվալ են պարտապանների գույք կամ եկամուտ չունենալու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել