Panorama.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում երեկ բացվել են «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի  մարզային գրասենյակները։ Բացման արարողությանը մասնակցել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նորաբաց գրասենյակում նա հանդիպել է կուսակցության անդամների, համակիրների հետ, հրավիրել նրանց անկեղծ զրույցի, պատասխանել հնչեցրած հարցերին։

«Այս իշխանությունների մեկ օր ավել մնալն արդեն շատ վտանգավոր է դառնում մեյր հայրենիքի համար»,-ասել է Վանեցյանն ու վկայակոչել վերջին քաղաքական իրադարձությունները։

Որպես իրավաբան, նա ընդգծել է, որ Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, ինչը առանձնապես ծանր պետական հանցագործություն է, որի համար պատասխան են տալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել