Թե բա, որ «սոցիալական բունտ եղավ, դուք ձեր Բենթլիներից ու կառուցած տներից վախեցեք, մենք ի՞նչ ունենք, որ վախենանք»: Ու էս կիսագրագետը լուրջ մտածում ա, որ սոցիալական բունտ եղավ, ժողովուրդն իրա անպիտանների պարգևավճարները, իրա ընտանեկան բիզնեսներն ու սև իկրայով ճոխ կյանքը, պարտքով պիվա խմողներից մինչև ԱԺ պատգամավոր դարձածներին թողնելու ա ու գնա էն ունևորների վրա, որոնք իրան օգնել ու օգնում են:

Նիկոլ, սխալ ես հաշվել ու հաշվում։ Որ սոցիալական բունտ եղավ, քո մանկապարտեզի պատգամավորներին սոված ժողովուրդը փողոցներում ուտելու ա, դու ու ընտանիքդ փողոց դուրս գալու հնարավորությունից զրկվելու եք, ու էդ ժամանակ թիկնազորիդ տասնապատկումն անգամ չի օգնելու քեզ:

Ու դու չկարողացար էսքան ժամանակ հասկանալ, որ դու վաղուց ընդդիմություն չես, իսկ հարուստներն այլևս էն նախկին բոբոները չեն, ու ժողովուրդն արդեն քեզ կամեռաների առաջ ա հայհոյում: Մեղկ ես, շատ մեղկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել