Սիրելի հայրենակիցներ,

Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես՝ որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեստ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:

Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը․ այն բացասական է, և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իր բնականոն աշխատանքային ռիթմին:

Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:

Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի:

Առողջ եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել